Skip to Store Area:

Ձեր կոմֆորտի ջերմաստիճանը
ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹ

    Ի՞նչ է պատի կաթսան

    Ի՞նչ է հատակադիր կաթսան

    Ի՞նչ է կոնդենսացիոն կաթսան

    Ի՞նչ է ՕԳԳ-ն ևինչպես մեկնաբանել տարբեր սարքերի ՕԳԳ-ները

    Հնարավո՞ր է սարքի ՕԳԳ-ն լինի 100% ից բարձր 

    Ի՞նչ է ֆանկոյլը


    Ի՞նչ է պատի կաթսան

    Կոմպակտ ջեռուցման կաթսա նախատեսված բնակարանի, կամ այլ փոքր և միջին չափսի տարածքների ջեռուցման համար: Պատի կաթսաները լինում են  մեկ և երկու կոնտուրանի և աշխատում են բնական գազով (մեթան):

    Մեկ կոնտուրանի պատի կաթսաները ապահովում են միայն ջեռուցում, իսկ երկոնտուրանի պատի կաթսաները ունիվերսալ են և ապահովում են ջեռուցում և տաք ջուր` տնտեսական կարիքների համար:

    Ի՞նչ է հատակադիր  կաթսան

    Հատակադիր կաթսաները տեղադրվում են կաթսայատանը և ապահովում ջեռուցում  և տաք ջրամատակարարում: Հատակադիր կաթսաները լինում են պողպատե և թուջե  և ունեն բավականին երկար ծառայության ժամկետ ` 15-20 տարի շահագործման կանոնները պահպանելու դեպքում: Հատակադիր կաթսաները ըստ իրենց կառուցվածքի լինում են մթնոլորտային և փակ այրման խցիկով:

    Մթնոլորտային այրման գազի հատակադիր կաթսաները անաղմուկ են, համեմատաբար էժան, հեշտ սպասարկման մեջ, և սովորաբար ունեն մինչև 90% ՕԳԳ

    Ստիպողական այրման հատակադիր կաթսաները կարող են համալրվել  գազի այրիչով, դիզելային կամ հեղուկ վառելիքի այրիչով, ինչպես նաև ունիվերսալ այրիչներով: Որպես կանոն ստիպողական այրման խցիկով հատակադիր կաթսաները ապահովում են ավելի բարձր ` մինչև 95% ՕԳԳ:


    Ի՞նչ է կոնդենսացիոն կաթսան

    Զեռուցման կաթսա, որն ի տարբերություն սովորական կաթսաների ունի հատուկ ջերմափոխանակիչ, որը կոնդենսացնում է ծխագազերում պարունակվող ջրային գոլորշին, օգտահանելով դրա ջերմային էներգիան: Պարզ լեզվով ասած, կոնդենսացիոն կաթսան վերցնելով ծխագազերից լրացուցիչ էներգիա խնայում է ձեր վառելիքի ծախսը 15-20%  ով: Հաճախ կոնդենսացիոն կաթսաների տեխնիկական բնութագրերում ներկայացնում են 105-110% ՕԳԳ, ինչը պետք է հասկանալ հետևյալ կերպ. Սովորական կաթսայի համեմատ այն ապահովում է լրացուցիչ 15-20% խնայողություն, և այդ ցուցանիշը ուղղակի գումարում են սովորական կերպով հաշվարկվող ՕԳԳ-ին:


    Ի՞նչ է ՕԳԳ-ն և ինչպես մեկնաբանել տարբեր սարքերի ՕԳԳ-ները

    ՕԳԳ-ն օգտակար գործողության գործակիցն է, որը ցույց է տալիս թե տվյալ սարքավորումը` օրինակ ջեռուցման կաթսան, կամ էլեկտրական պոմպը, որքանով արդյունավետ է ծախսում օգտագործված էներգիան: Այլ կերպ ասած, ինչքան ՕԳԳ-ն բարձր է, այնքան տվյալ սարքը ավելի արդյունավետ է աշխատում և խնայում է էներգիան և հետևաբար ձեր կատարած ծախսերը: ջեռուցման կաթսաների ՕԳԳ-ն տատանվում է սովորաբար 80-95% սահմաններում, այսինքն կաթսայի ծախսված գազի 80-95% վերածվում է ջերմային էներգիայի:



    Հնարավո՞ր է սարքի ՕԳԳ-ն լինի 100% ից բարձր

    Փաստացի որևէ սարքի ՕԳԳ-ն չի կարող լինել 100% ից ավելին, քանի որ դա կհակասի էներգիայի պահպանման օրենքին: Սակայն, պրակտիկայում կոնդենսացիոն կաթսաներ արտադրող ընկերությունները նշում են իրենց տեխնիկական բնութագրերի մեջ 102-110% ՕԳԳ, որն ունի իր մեկնաբանությունը:

     

    Ի՞նչ է ֆանկոյլը

    Ֆանկոյլը անգլերենից թարգմանված նշանակում է օդամղիչ ջերմափոխանակիչ (ռադիատոր), որն օգտագործվում է ջեռուցման և հովացման համակարգերում: Ֆանկոյլը միացնելով ջեռուցման կամ հովացման համակարգին ` ցանցին, ձմռան սեզոնին կարելի է ապահովել ջեռուցում իսկ ամառաը ` հովացում: Զեռուցման/հովացման համակարգի ջուրը հոսում է ֆանկոյլի մեջ ներկառուցված ռադիատորի միջով, և դրանից դուրս է գալիս համապատասխանաբար տաք կամ սառը օդ: Ֆանկոյլներն ունենում են օդի ֆիլտր և թերմոստատ: Վերջինս թույլ է տալիս ճշգրիտ պահպանել օդի ջերմաստիճանը սենյակում, կառավարելով օդամղիչի արագությունը, կամ ֆանկոյլ մտնող ջրի ջերմաստիճանը: